Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական վիճահարույց հայտարարությունն է արել «Ռոսիա-1» հեռուստալիքով կիրակի օրերին հեռարձակվող «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդման եթերում՝ կրկին շոշափելով 29 տարի առաջ փլուզված Խորհրդային Միության թեման: Խոսքը վերաբերում է Ռուսաստանի այն պատմական տարածքներին, որոնք, Կրեմլի ղեկավարի կարծիքով, ժամանակին նվիրաբերվել են նախկին Խորհրդային Միության այս կամ այն հանրապետությանը:
Նախորդ անգամ՝ ապրիլ ամսին, Ռուսաստանի նախագահը նույն հաղորդաշարի շրջանակներում ասել էր, թե նախկին խորհրդային երկրները աստիճանաբար հաղթահարում են Խորհրդային Միության վերածնման վախերը: Իսկ այս անգամ՝ հունիսի 21-ին «Ռոսիա-1»-ով հեռարձակված «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» վավերագրական ֆիլմի շրջանակներում, Պուտինը շոշափել է Ռուսաստանի «պատմական հողերի» հարցը, որոնք, իր խոսքերով, մնացել են նախկին ԽՍՀՄ-ի (Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն) այս կամ այն հանրապետության կազմում՝ որպես «նվեր ռուս ժողովրդից»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: