Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է տվել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին Ռոստովի, Բելգորոդի, Բրյանսկի շրջաններում զորավարժություններին մասնակցող զորքերը վերադարձնել իրենց մշտական տեղակայման վայրեր: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
«Զորքերի նախապատրաստության գարնանային ծրագրված փուլի ավարտով պայմանավորված, որը նախատեսում էր նրանց տեղափոխությունն, ու որոնք անցնում էին, մասնավորապես Ռոստովի, Բրյասկի և Բելգորոդի շրջաններում, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է տվել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին վերադարձնել զորքերը, որոնք մասնակցում էին զորավարժություններին, իրենց մշտական տեղակայման վայրեր և շարունակել զինվորական պատրաստությունը մոտակա փորձադաշտերում», — ասվում է Կրեմլի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում իշխանափոխությունից հետո ռուսական մի քանի տասնյակ հազարանոց զորքեր կուտակվել էին Ուկրաինայի սահմանի երկայնքով: Այդ ընթացքում իրականացվեց Ղրիմի բռնակցումը ՌԴ- տարածքին, ինչպես նաև ապակայունացավ իրավիճակը Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում: