Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել Ռուսաստանի և Ղրիմի միջև՝ Ղրիմի հանրապետությունը ՌԴ կազմի մեջ մտնելու և ՌԴ կազմում նոր սուբյեկտներ ձեւավորելու մասին պայմանագիրը։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը՝ հղում կատարելով ՌԴ նախագահի հրամանագրին։
«Նպատակահարմար գտնել՝ ստորագրել պայմանագիրը բարձր մակարդակով», — ասվում է հրամանագրում։
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանը ճանաչել է Ղրիմի անկախությունը, իսկ այսօր երկու կողմերի միջև կստորագրվի պայմանագիր՝ Ղրիմի՝ ՌԴ կազմ մտնելու մասին։