տուն Քաղաքական Միջազգային Պուտինը հավակնում է խաղաղության նոբելյան մրցանակի

Պուտինը հավակնում է խաղաղության նոբելյան մրցանակի

66
0

676-4

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հավակնում է 2014 թվականի խաղաղության նոբելյան մրցանակի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Նոբելյան նորվեգական ինստիտուտի տնօրեն Հեյր Լունդեստադին:

Նոբելյան կոմիտեի անդամները այս տարվա առաջին նիստում հավակնորդների ցուցակում ներառել են այն թեկնածուներին, ովքեր աչքի են ընկել աշխարհի թեժ կետերում, այդ թվում` Ուկրաինայում, Վենեսուելայում և Թաիլանդում: Ցուցակում արդեն կա ռեկորդային թվով թեկնածուներ` 278 անուն, այդ թվում` Հռոմի պապ Ֆրանսիցկոս Առաջինը, պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը, ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը: Նոբելյան մրցանակին հավակնում են նաև 47 կազմակերպություններ:

Հայտնի է, որ հաղթողի անունը հայտնի է դառնալու հոկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին: Անցած տարի Խաղաղության նոբելյան մրցանակին արժանացել էր Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը: