տուն Քաղաքական Միջազգային Պուտինը հայտարարել է, որ փրկել է Ղրիմը

Պուտինը հայտարարել է, որ փրկել է Ղրիմը

132
0

Business Leaders Gather For 2013 APEC Summit

Ղրիմում զոհերը շատ ավելին կլինեին, քան Օդեսայում, եթե Ռուսաստանը չմիացներ թերակղզին, և դա ճիշտ որոշում էր: Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Եթե մենք դա չանեինք, ապա այնտեղ ավելի մեծ ողբերգություն կլիներ, քան այն, ինչը մենք տեսնում ենք այսօր Ուկրաինայում, ասենք` Օդեսայում, որտեղ անզեն մարդկանց պարզապես կենդանի այրեցին` լցնելով մեկ շինության մեջ` մոտ 50 մարդ այրվեց, 50-ը` անհետ կորել է: Ուր են նրանք: Իրականում նույնպես սպանվել են: Ահա մենք նման ողբերգություն թույլ չտվեցինք Ղրիմում։ Եվ ես կարծում եմ, որ ճիշտ ենք արել», — ասել է Պուտինը:

Նա Ուկրաինայում տիրող իրավիճակը որակել է քաոսային և ասել, որ այստեղ ընթանում է լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմ: