տուն Քաղաքական Միջազգային Պուտինը հայտարարել է, որ ցանկանում է կարգավորել հարաբերություններն Արևմուտքի հետ

Պուտինը հայտարարել է, որ ցանկանում է կարգավորել հարաբերություններն Արևմուտքի հետ

112
0

tn_189572_124f1e0163d8

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ով օրեր առաջ 4 ժամ ուղիղ եթերում պատասխանել էր տասնյակ հարցերի, այսօր կրկին հայտնվել է հեռուստաէկրաններին՝ մեծ հացազրույց տալով «Ռոսիա» հեռուստաալիքին։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։

Նա նշել է, որ որևէ պատճառ չկա Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու համար։ «Գիտեք, դա մեզնից կախված չէ։ Կամ ոչ միայն մեզնից։ Կարծում եմ, որ չկա ոչինչ, ինչը պետք է խոչընդոտի կարգավորմանն ու նորմալ փոխգործակցությանը»։  Անդրադառնալով ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի անձին՝ Պուտինն ասել է, որ նրան պատասխանատու պաշտոնյա է համարում։ «Շատ ջերմ հարաբերություններ ունենք, այդ թվում՝ նաև անձնական։ Նա շատ լուրջ, պատասխանատու մարդ է, դե տեսնենք, թե ինչպես կզարգանան հարաբերությունները նոր պաշտոնում», — ասել է Պուտինը։

Պուտինը նաև հերքել է, որ Ռուսաստանը Ուկրաինայից ագզի կանխավճար է պահանջում, որովհետև դեմ է այդ երկրում մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին։