տուն Լուրեր Պուտինը Հայաստան կժամանի 500 հոգու, 6 նախարարի, 11 նահանգապետի հետ

Պուտինը Հայաստան կժամանի 500 հոգու, 6 նախարարի, 11 նահանգապետի հետ

301
0

0331-OFALLOUT-Russia-Putin-Bombings_full_600

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստան կժամանի պատվիրակությամբ, որում ընդգրկված է ավելի քան 500 մարդ: Այդ մասին հայտնում է ԱրմԻնֆո-ն:

ՌԴ նախագահին Հայաստանում կուղեկցեն 6 նախարարներ, 11 նահանգապետեր, ռուսաստանյան խոշորագույն ընկերությունների ղեկավարները` «Ռոսատոմ», «ՌԵՈւ», «Գազպրոմ», «ՌՈՒՍԱԼ», «ԻՆՏԵՌ ՌԱՕ», «ՎՏԲ» բանկ և այլն:

Մինչև դեկտեմբերի 2-ի՝ ռուսական պատվիրակության այցը, դեկտեմբերի 1-ին ռուսական շրջանների պատվիրակությունները կայցելեն Հայաստանի մարզեր: Նույն օրը տեղի կունենա Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուս-հայկական միջտարածաշրջանային համագործակցության հարցերի աշխատանքային խմբի նիստը:

Դեկտեմբերի 1-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում տեղի կունենա գալա համերգ: Հիմնական իրադարձությունները կծավալվեն դեկտեմբերի 2-ին Գյումրիում, որտեղ տեղի կունենա «Ռուսաստան, Հայաստան, Մաքսային միություն» երրորդ միջտարածաշրջանային համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով կդիմեն Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here