«Московские новости» թերթը հոդված է հրապարակել Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ: Հոդվածում նաև անդրադարձ է կատարված Գյումրիում Պուտինի տեսած «հրաշքին»:
«Բայց սկսենք հրաշքից: Այն Հայաստան պաշտոնական այցով ժամատած Վլադիմի Պուտինին հայտնվեց հենց ռազմական բազայում: Նա նույնիսկ այդ հրաշքին դիպավ:
Այսպես եղավ բանը: Հայր Անդրեյ Վացը Պուտինին ուղեկցեց Ալեքսանդր երկրորդ կայսեր կնոջ՝ Ալեքսանդրայի եկեղեցու Հրաշագործ սրբապատկերի մոտ, որը գտնվել էր երկրաշարժից կործանված Հայաստանի ուղղափառ եկեղեցիներից մեկում: «Բատյուշկայի» խոսքերով՝ սրբապատկերը հայտնաբերելու ժամանակ ամբողջովին սև էր, սրբերի դեմքերը հնարավոր չէր զանազանել: «Այս սրբապատկերը ինքն իրեն նորոգվել է երեք տարվա ընթացքում: Գույներն ավելի ու ավելի վառ են դառնում»,- պատմել է եկեղեցականը:
Պուտինը մոմ վառեց և դիպավ սրբապատկերին: Հրաժեշտի ժամանակ հայր Անդրեյը նախագահին հայ եպիսկոպոս Գրիգորին և Անդրեաս առաքյալին պատկերող երկու սրբապատկեր նվիրեց, որոնք պատրաստվել էին զինծառայողների կողմից»: