Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ՌԴ նախագահն ամբողջությամբ կորցրել է կապն իրականության հետ: Այս եզրակացության նա եկել է Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո: Հաղորդում է The New York Times-ը:
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան Մերկելը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ, որից հետո հայտնի էր դարձել, որ Ղրիմ է ժամանելու ԵԱՀԿ պատվիրակություն, որը տեղում կգնահատի իրավիճակը և առաջին աղբյուրներից կստանա տեղեկություններ:Ամերիկյան պարբերականի տվյալներով` Մերկելն ասել է Օբամային, որ «վստահ չէ, թե Պուտինը կապ ունի իրականության հետ»: «Նա այլ աշխարհում է ապրում», — ասել է Մերկելն ամերիկացի իր գործընկերոջը:
Բացի այդ, Մերկելը զրուցել է Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետների հետ, որոնք քննարկել են Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցը: