Երեկ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դժգոհ պաշտոնյաները կարող են հետևել նախկին ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի օրինակին, ով ժամանակին հրապարակային դժգոհություն էր հայտնել Մեդվեդևի քաղաքականության կապակցությամբ։ Այժմ որոշ ռուսական լրատվամիջոցներ կարծում են, որ հերթը հենց վարչապետ Մեդվեդևինն է։ Բանն այն է, որ օրեր առաջ Մեդվեդևը դժգոհել էր Պուտինի առաջ քաշած այն օրինագծից, որով ուժային կառույցներին իրավունք է վերապահվել քրեական գործեր հարուցել հարկային համակարգում։
«Եթե Վլադիմիր Պուտինը հրապարակայնորեն հասկացրել է Դմիտրի Մեդվեդևին, որ եթե նա շարունակի աղբը հանել տնից, Կրեմլում այդ հարցերը քննարկելու փոխարեն, ապա նա կարող է լքել կառավարությունում իր պաշտոնը», — գրում է RBC Daily-ն։ Աղբյուրը գրում է, որ այդպիսի տպավորություն է ստացել Կրեմլի պարբերականի բարձրաստիճան պաշտոնյան։