ՀՀ վարչապետ Վլադիմիր Պուտինը որոշ մանրամասներ է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած պայմանավորվածությունների մասին:
«Երևանում ես և Վլադիմիր Պուտինը փոխադարձ հրավերներ ենք արել: Պայմանավորվել ենք, որ նախ ես Ռուսաստան կմեկնեմ պաշտոնական այցով, ապա ինքը կայցելի Հայաստան»,-ասել է Հայաստանի վարչապետը ռուսական «Կոմերսանտ»-ի հետ զրույցում:
Փաշինյանի խոսքով, ՌԴ կատարելիք իր այցը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2020 թ. առաջին կիսամյակում, իսկ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցը նախանշվել է գալիք տարվա երկրորդ կիսամյակին: