ՌԴ նախագահ Վ. Պուտինը ստորագրել է «РИА Новости» գործակալության կազմալուծման եւ դրա հիման վրա նոր ստեղծվող՝ «Россия сегодня» գործակալության հրամանագիր։ Այդ նոր կազմակերպությունը ղեկավարելու է «Россия 1» ռուսական հեռուստաալիքի կիրակնօրյա նորությունների հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը։ Նա հայտնի է ծայրահեղ կտրուկ հայտարարություններով։ «России сегодня»-ին է փոխանցվելու «РИА Новости»-ի եւ «Голос России»-ի ամբողջ սեփականությունը, որը նույնպես կազմաքանդվելու է,- հաղորդվում է նախագահական հրամանագրի տեքստում, որը հրապարակվել է Կրեմլի կայքէջում։
Համաձայն փաստաթղթի, նոր կազմակերպության «գործունեության հիմնական ուղղությունը» դառնալու է «Ռուսաստանի պետական քաղաքականության եւ հասարակական կյանքի լուսաբանումը արտասահմանում»։
Գործակալության նորանշանակ ղեկավար Դմիտրի Կիսելյովը հայտնի է ծայրահեղ կտրուկ հայտարարություններով։ Դեռ օգոստոսին՝ «Պատմական գործընթաց» հաղորդման ժամանակ նա կոչ էր արել «թաղել հողի մեջ կամ վառել» ավտովթարի ժամանակ զոհված նույնասեռականների սրտերը։ Իսկ իր դեկտեմբերի 1-ի հաղորդման ժամանակ, խոսելով Կիեւում տեղի ունեցող ակցիաներից, նա հայտարարեց, որ Շվեդիան, Լեհաստանը եւ Լիտվան իբր թե օգտագործում են Ուկրայինային՝ Ռուսաստանի հետ պատերազմ սկսելու համար։