Երեկ Վալդայում ավարտվել է բանավիճային ակումբի ամենամյա աշխատանքը: Վերջին օրը մասնակիցների հարցերին պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, ով անդրադարձել է մի շարք խնդիրների, այդ թվում` Ասոցացման պայմանագրին, նախկին ԽՍՀՄ երկրների հետ Ռուսաստանի Դաշնության հարաբերություններին և այլն:
Մեծ անդրադարձ է եղել Ասոցացման պայմանագրին նախկին ԽՍՀՄ երկրներին միանալու խնդրին: ՌԴ նախագահին մասնակիցներից մեկը հայտնել է, որ Եվրոպայում շատ թերահավատորեն էին մոտենում Եվրամիության ասոցացման ծրագրին, սակայն Հայաստանի հետ տեղի ունեցածը (որոշ տեղեկությունների համաձայն Հայաստանը ՌԴ ղեկավարության ճնշումների հետևանքով հայտարարել է, որ միանալու է Մաքսային Միությանը) եվրոպացիներին ստիպել է ավելի լուրջ մոտենալ խնդրին: Վլադիմիր Պուտինն առհասարակ չի խոսել Հայաստանի մասին` սահմանափակվելով ընդհանուր որակումներով: