ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի վերաբերյալ կառավարության խորհրդակցության ժամանակ հետաքրքրվեց, թե ինչու է Ռուսաստանում թանկանում բենզինը։
«Բենզինը տարվա ընթացքում թանկացել է 10,44%-ով․․․լավ, բայց հիմա նավթի գներն ընկել են․․․65 դոլար էր, հիմա արդեն 30 դոլար է, իսկ բենզինը թանկանում է։ Ինչպե՞ս է դա հնարավոր »,- ասել է Պուտինը՝ դիմելով ՌԴ գյուղնախարարին։
RBK-ն հետաքրքրվել է թեմայով և պարզել, որ Ռուսաստանում, իրավական կարգավորման առանձնահատկությունների պատճառով, բենզինի մանրածախ գինը կապված չէ նավթի գնանշումների հետ և կարող է իրականում միայն աճել ՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում նավթի և նավթամթերքների համաշխարհային գների հետ։
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ 2014-ին Urals-ի մասնաբաժնի փլուզումից հետո, ռուբլու արժեզրկման պատճառով ռուսական բենզալցակայաններում բենզինը թանկացավ 8% -11% -ով: