տուն Քաղաքական Միջազգային Պուտինը Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի դեմ ճնշում և սպառնալիքներ կիրառելու մեջ

Պուտինը Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի դեմ ճնշում և սպառնալիքներ կիրառելու մեջ

176
0

Putin-0901-1

Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է այն տեղեկություններին, համաձայն որի՝ Ռուսաստանը ճնշել է Ուկրաինային և հետ է պահել նրան Եվրամիության հետ ասոցացման մասին պայմանագրի ստորագրումից: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

«Ինչ վերաբերում է ճնշմանը… Երբ մենք լսեցինք, որ Ուկրաինան  չի կանգնեցնում, այլ դադարեցնում է Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը և ցանկանում է հաշվարկել ինչպես հարկն է, իսկ ես սրա մասին միայն երեկ եմ իմացել, մեր եվրոպացի գործընկերների կողմից լսեցինք Ուկրաինային ուղղված սպառնալիքներ, ընդհուպ մինչև բողոքի զանգվածային ակցիաների  աջակցություն: Հենց սա է ճնշումը, հենց սա էլ շանտաժ է», — ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ երեկ Շվեդիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ուկրաինան զիջել է՝ Կրեմլի կոշտ ճնշումներից հետո:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here