Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է այն մասին, որ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերին կայցելի Հայաստան: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
«Էդվարդ Նալբանդյանի հետ մենք բանակցություններ ենք վարում, ինչը դիտարկում ենք որպես դեկտեմբերի սկզբին սպասվող այցի նախապատրաստման անհրաժեշտ փուլերից մեկը»:
Նա նշել է նաև, որ ներկա պահին կատարվում է ֆորմալ քայլերի գործընթացը, որոնք անհրաժեշտ են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Հայաստանի՝ Մաքսային միություն մուտք գործելու հետ կապված բանակցությունների համար: