տուն Քաղաքական Միջազգային Պուտինը գոհ է ռուս-թուրքական հարաբերությունների վիճակից

Պուտինը գոհ է ռուս-թուրքական հարաբերությունների վիճակից

147
0

DF514930-EDC0-42BA-B6EF-E3F848361BB6_mw1024_n_s

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները հաջող են զարգանում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:

Պուտինը ողջունել է Թուրքիայի վարչապետին Սանկտ Պետերբուրգում, որտեղ ընթանում են երկկողմ բարձր մակարդակի բանակցությունները: Պուտինը հույս է հայտնել, որ այս հանդիպումը միայն կաջակցի լավ զարգացող հարաբերություններին:

Էրդողանն, իր հերթին, ասել է, որ մեծ նշանակություն է տալիս այսօրվա բանակցություններին, որի ընթացքում հույս ունի քննարկել երկկողմ հարաբերությունների արդիական խնդիրները. «Հավատացած եմ, որ կան քայլեր, որոնք մենք դեռ պետք է համատեղ իրականացնենք»,- ասել է Էրդողանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here