տուն Լուրեր Պուտինը գալիս է փրկի Հայստանն արյունահեղությունից․ Սմբատ Կարախանյան

Պուտինը գալիս է փրկի Հայստանն արյունահեղությունից․ Սմբատ Կարախանյան

253
0

tumblr_ma7baypmVO1rw51pe

Շատ է խոսվում, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ՌԴ նախագահ Վ․ Պուտինն այցելելու է Հայաստան։

1in.am-ն այս թեմայով զրուցել է Մոսկվայի «Միաբանություն» ակումբի նախագահ, վերլուծաբան Սմբատ Կարախանյանի հետ, ով ասել է, որ Պուտինը գալիս է փրկելու Հայաստանն արյունահեղությունից։ Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահը հիշել է 2008 թ. հայաստանյան իշխանություններին, որոնք օլիգարխների թիկնապահներին զենքեր էին տրամադրում, ուղարկում փողոց` կրակելու սեփական ժողովրդի վրա՝ ժողովրդական ցասումը դադարեցնելու համար, և ասել է, որ այսօր էլ նրանք այլ մեթոդների են դիմում՝ քաղաքացիական բևեռներ են ստեղծում և այդ բևեռներին դրանով ցույց տալիս, թե այդ կերպ էլ են կարողանում պայքարել:
«Պուտինի չգալու խնդիրը նաև այս խայտառակությունն է. երկրում ոչ միայն ոչ մի հարց չի լուծվում, այլև ամեն ինչ դեպի կործանում է գնում: Պուտինը գալիս է Հայաստանը փրկելու, ոչ թե գալիս է արատավոր համակարգի կողքին կանգնելու: Նա չի խառնվում ներքին հարցերին, բայց վերջը գալու է փրկի արյունահեղությունից, արտաքին պատերազմից, որի սպառնալիքը կանգնած է: Դժբախտաբար, այդ համակարգը բերել է նրան, որ չկա վստահություն, որ Հայաստանն իր ներուժով կդիմակայի երկրի առջև ծառացած այս բոլոր մարտահրավերներին»,- նշել է Կարախանյանը՝ հավելելով, որ Պուտինի այցելության ժամկետները կախված են Վիլնյուսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովից։

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here