տուն Լուրեր Պուտինը գալիս է Հայաստան սկուտեղի վրա Հայաստանի անկախության մի մասը ստնալու

Պուտինը գալիս է Հայաստան սկուտեղի վրա Հայաստանի անկախության մի մասը ստնալու

289
0

serj&putin

 

Araratnews.am-ի թղթակիցը ներքին և արտաքին քաղաքականության շուրջ զրուցել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի հետ:

 -Պարոն Սաֆարյան, վերջին շրջանում հաճախ են հնչում տեսակետներ, որոնց համաձայն, Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան պետք է բոյկետել: Ի՞նչ կարծիք ունեք այս դիրքորոշումների վերաբերյալ:

-Ես կարծում եմ, որ բողոքի այց պետք է լինի, իսկ դա կլինի Պուտինի այցի օրը, թե դրա նախորդ կամ հաջորդ օրերին, կարծում եմ էական չէ։ Բայց կարծում եմ, որ այդ ակցիան պետք է կոշտ ոճի մեջ լինի, որովհետև, իմ կարծիքով, ավելի կարևոր է այն ուղերձը, որը պետք է հասցվի Պուտինին և որը պետք է ազդի Պուտինի վրա: Հետևաբար, այս կտրվածքով, չեմ կարծում, որ պետք է նրան դիմավորել կոշտ մեթոդներով, բայց այն, որ Հայաստանի ձայնը պետք է հնչի, որ Հայաստանը չի նվիրաբերելու իր անկախությունը, և ՄՄ մտնելու որոշումը դա Հայաստանի որոշումը չէ, սրա մասին երկու կարծիք լինել չի կարող: Ես ինքս էլ մտմտում եմ, թե ինչ քայլ անենք, որ ճիշտ լինի, ու ասեմ, որ մինչև հիմա ես չունեմ այդ հարցի պատասխանը, բայց այն, որ Պուտինը գալիս է Հայաստան՝ սկուտեղի վրա Հայաստանի անկախության մի մասը ստանալու, դրանում կասկած չունեմ:

 -Արդյո՞ք Պուտինի այցի գլխավոր նպատակը ՄՄ անդամակցելու գործընթացի արագացումն է։

-Դրա մասին շատ քիչ է խոսվում, բայց արդեն պարզ է, թե ինչ է լինելու Պուտինի այցելության օրը: Արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Հայաստանը հաջորդ տարվա սկզբին պատրաստ կլինի կյանքի կոչել ՄՄ Հայաստանին միանալու ճանապարհային քարտեզը: Հիշեցնեմ, որ ճանապարհային քարտեզ մշակելու հանձնարարություն Սերժ Սարգսյանի ներկայությամբ Վլադիմիր Պուտինը տվել էր անցած տարվա օգոստոսի 8-ին Մոսկվայում և այս մեկ ու կես տարվա ընթացքում, փաստորեն, ՀՀ կառավարությունը գաղտագողի, Ռուսաստանի կառավարության հետ միասին, մշակում էր այդ ճանապարհային քարտեզը: Վլադիմիր Պուտինն ուղիղ  մեկ ու կես տարի խոստացել էր գալ Հայաստան, բայց ինչպես գիտենք, չեկավ, որովհետև այդ փաստաթուղթը պատրաստ չէր, և ինքը կարող էր Հայաստան գալ միայն այդ փաստաթղթի առկայության դեպքում։ Եթե հիմա նա գալիս է, սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում նրանք վերջնական հավանություն են տալու այդ ճանապարհային քարտեզին, որպեսզի հունվարի սկզբից սկսվի ՄՄ Հայաստանի անդամակցության գործընթացը` ի դեմս տարատեսակ փաստաթղթերի ստորագրման  վավերացման: Այս կոնտեքստում առաջնային է լինելու ՄՄ մաքսային օրենսգրքի վավերացումը, ինչը արել են անդամ բոլոր երկրները,  և առաջին քայլերից մեկն այն է լինելու, որ 2014 թվականի սկզբին արդեն, այս պայմանագիրը  խորհրդարան կմտնի  վավերացման նպատակներով:

-Առաջիկայում նախատեսվում է այց Վիլնյուս: Ի՞նչ կստորագրվի Վիլնյուսում Ձեր կարծիքով:

-Արդեն իսկ փորձագիտական և դիվանագիտական մակարդակով ասվել է, որ ասոցացման համաձայնագիրը սեղանի վրա չէ, և եթե անգամ ինչ-որ բան ստորագրվի, դա լինելու է ուղղակի բաժակաճառ այն մասին, որ Հայաստանը չի հրաժարվում իր եվրոպական նկատառումներից, իսկ Եվրամիությունը չի հրաժարվում Հայաստանից:

 -Ինչպե՞ս կամփոփեք Սարգսյան-Ալիև հանդիպումը:

-Ես կարող եմ ասել, որ այդ հանդիպման միջոցով միջազգային հանրությունը նորից փորձում է իր վերահսկողության տակ վերցնել ղարաբաղյան խնդիրը, որը կողմերի վրա ազդելու լրջագույն լծակ է:

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here