տուն Քաղաքական Միջազգային Պուտինը բացառել է գազի զեղչի տրամադրումն Ուկրաինային, քանի դեռ հայց է ներկայացված...

Պուտինը բացառել է գազի զեղչի տրամադրումն Ուկրաինային, քանի դեռ հայց է ներկայացված ընդդեմ Գազպրոմի

94
0

PANews+BT_P-2d335e09-537a-49a6-bca9-bc34a3d4b451_I1

Ինչպես հայտնի է, երեկ Եվրամիություն — Ուկրաինա — Մաքսային միություն բանակցություններից հետո առանձնազրույց են ունեցել Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարները։ Հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը հանդիպել է լրագրողների հետ։

«Մենք՝ Ռուսաստանը, չի կարող խոսել կրակի դադարեցման պայմանների մասին, որոնք հնարավոր են միայն Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի միջև։ Մենք միայն կարող ենք նպաստել, որպեսզի ստեղծենք վստահության մթնոլորտ այդ ծայրաստիճան անհրաժեշտ և հնարավոր բանակցային գործընթացի ժամանակ։ Մենք հենց դրա մասին էլ խոսել ենք։», — ասել է Պուտինը։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

Նա նշել է, որ խոսվել է Դոնեցկին և Լուգանսկին հումանիտար օգնություն ցուցաբերելու մասին։ Պուտինը հույս է հայտնել, որ Արևմուտքը հարգանքով կմոտենա սեփական տնտեսությունը պաշտպանելու Ռուսաստանի կիրառած միջոցներին։

Ըստ ՌԴ նախագահի՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գազի առաքումների բանակցությունները շարունակելու վերաբերյալ, սակայն հնարավոր չի համարել Ուկրաինային գազի զեղչ տրամադրելու հնարավորությունը, քանի դեռ ուկրաինական «Նաֆթոգազը» հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան՝ ընդդեմ «Գազպրոմի»։