Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ այն երկրների ղեկավարներին, որոնք չեն մտնում ԵԱՏՄ-ի կազմի մեջ, հրավիրել Է տնտեսական միավորման ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը դեկտեմբերի 20-ին անցկացվելու Է Սանկտ Պետերբուրգում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք Եվրասիական տնտեսական միության գծով գործընկերների հետ պայմանավորվել ենք ավանդական ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում և ԱՊՀ-ի բոլոր ղեկավարներին հրավիրում ենք միանալ մեզ, որպեսզի Ամանորի նախաշեմին բարեկամական, ոչ պաշտոնական մթնոլորտում խոսենք ընթացիկ հարցերի շուրջ, կարծիքներ փոխանակենք այն մասին, թե ինչ կարող ենք անել գալիք տարում, համադրենք դիրքորոշումները հրատապ միջազգային հարցերի շուրջ»,- ասել Է նա:
Պուտինը հավելել է, որ թեև պետք է խորհրդակցել ԵԱՏՄ գործընկերների հետ, սակայն կարող են նույն կազմով, ովքեր ԵԱՏՄ կազմում չեն՝ հյուրի կարգավիճակով, հավաքվել, քննարկել հարցեր, այնուհետ ոչ պաշտոնական ընթրիքի մասնակցել: