ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ հունիսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որն ընթացում քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ «Շրջանում առկա խնդիրների, այդ թվում եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մտքերի փոխանակության ժամանակ ռուսական կողմը հաստատել է, որ պատրաստ է բոլոր հնարավոր ձեւերով աջակցել հիմնախնդիրի խաղաղ ճանապարհով լուծմանը»,- հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պետությունների ղեկավարները նաեւ նշել են ռուս-ադրբեջանական համագործակցության ձեռքբերած բարձր մակարդակը եւ արտահայտվել են հետագայում այն ավելի մեծացնելու մասին։