Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչվել է 2013-ի աշխարհի ամենաազդեցիկ մարդը: Բացի այդ՝ Պուտինը արժանացել է «Տարվա մարդ» տիտղոսին: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Ռուսաստանի նախագահի օգտին քվեարկել է հարցվածների 32%-ը:
Նշենք, որ երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի օգտին քվեարկել է հարցվածների ընդհամենը 2%-ը: Նույնքան ձայն են ստացել քաղաքական գործիչներ Գենադիյ Զյուգանովը և Միխայիլ Պրոխորովը: