տուն Քաղաքական Միջազգային Պուտինը՝ Եգիպտոսի փրկի՞չ. Suddeutsche Zeitung

Պուտինը՝ Եգիպտոսի փրկի՞չ. Suddeutsche Zeitung

199
0

vladimir-putin-4

Գերմանական Suddeutsche Zeitung պարբերականը «Ռուսական գարունը Նեղոսի շրջանում» հոդվածում մեկնաբանել է Ռուսաստանի դերը Եգիպտոսում և առհասարակ Մերձավոր Արևելքում:

Ըստ թերթի՝ Պուտինն օգտագործում է իրավիճակն այս տարածաշրջանում ապացուցելու համար, որ ինքը հավասար է Օբամային:

Թերթը գրում է. «Այժմ Եգիպտոսում ցույցերի ժամանակ Պուտինի կամ մորուքավոր Օբամայի պատկերներով տրանսպարանտներ են երևում: Դա կարելի է նույնիսկ զվարճալի համարել, եթե եգիպտացիներն ագիտացիայի այդ միջոցին լուրջ չվերաբերվեին: Նրանք կարծում են, որ ԱՄՆ նախագահը տապալված «Մուսուլման եղբայրների» կողմակիցն է, իսկ Պուտինը՝ Եգիպտոսի փրկիչը»։

Հոդվածավիրը շարունակում է. «…Այս տարածաշրջանում ԱՄՆ-ի անտարբերությունն ուղղակի տխրեցնում է: Օբաման մինչ այժմ «արաբական գարնան» հետ առնչված ոչ մի երկիր չի այցելել… Իսկ Ռուսաստանը, ընդհակառակը, փորձում է շարնունակել այն ժամանակի ավանդույթները, երբ նա ազդեցիկ գերտերություն էր տարածաշրջանում»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here