տուն ժամանց Շոու-բիզ Պուգաչովան եւ Գալկինը երվորյակներին կմկրտեն մերձմոսկովյան շքեղ առանձնատանը

Պուգաչովան եւ Գալկինը երվորյակներին կմկրտեն մերձմոսկովյան շքեղ առանձնատանը

242
0

6167985

Լուսանկարիչներից եւ պապարացիներից խուսափելու համար, ռուսաստանյան հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան եւ շոումեն Մաքսիմ Գալկինը իրենց երեխաներին կկնքեն Մոսկվայի մերձակայքում գտնվող շքեղ առաձնատանը։ Այս մասին հաղորդում է Комсомольская правда պարբերականը,
Մոտ օրերս, դեկտեմբերի 18-ին, լրանում է պրիմադոննայի եւ Գալկինի երկվորյակների՝ Հարիի եւ Լիզայի 3 ամիսը։
Նրանց ծնողները բավականին լրջորեն են պատրաստվել կնունքի արարողություններին։ Նրանք արդեն գնել են մկրտության շապիկներ, զրուցել են մկրտությունն անցկացնող հոգեւորականի, եկեղեցական ծառայողների հետ։
Ավելորդ նկարահանումներից եւ աղմուկից խուսափելու համար կոնկրետ մկրտելու վայրը գաղտնի է պահվում։ Միայն հայտնի է, որ այն տեղի է ունենալու այս շաբաթ օրը՝ Գրյազ գյուղում։
Առայժմ հայտնի չէ նաեւ կնքահոր եւ կնքամոր անունները։ Խոսակցություններ են պտտվում, որ նրանք հավանաբար կլինեն Ալլայի ընկերուհի Ալինա Ռեդելը եւ Մաքսիմի եղբայր Դմիտրին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here