տուն Սպորտ Պորտու Ալեգրիի քաղաքապետը սպառնացել է չընդունել իր քաղաքում Մունդիալ 2014-ի 5 խաղ

Պորտու Ալեգրիի քաղաքապետը սպառնացել է չընդունել իր քաղաքում Մունդիալ 2014-ի 5 խաղ

104
0

g_beirario_576x324

Պորտու Ալեգրի քաղաքը հնարավոր է հրաժրվի 2014 թվականի աշխարհի առաջնութան խաղերի ընդունումից, եթե մերժվի այն օրինագիծը, որով արտոնություններ են սահմանվելու մրցաշարի անցկացման համար կառույցների շինարարությանը մասնակցած ընկերություններին: Այս մասին հայտարարել է քաղաքի ղեկավար Խոսե Ֆորտունատին:

«Եթե օրինագիծը չընդունվի, մեզ մոտ` Պորտու Ալեգրիում, աշխարհի առաջնություն չի լինի: Մենք պլան «Բ» կամ «Գ» չունենք», — ասել է նա: Քվեարկությունը տեղի է ունենալու այսօր: Ավելի վաղ կառավարությունն արգելել էր բյուջետային միջոցներ ծախսել այն շինությունների համար, որոնք չեն շահագործվելու աշխարհի առաջնությունից հետո:

Պորտու Ալեգրիի մարզադաշտը կընդունի խմբային մրցաշարի չորս, ինչպես նաև 1/8 եզրափակիչի մեկ հանդիպում: