«Պորտու» ֆուտբոլային ակումբը պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկային։
««Պորտուն» հայտարարում է, որ այսօր Պուլու Ֆոնսեկան հեռացվել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։ Նրա փոխարեն գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնել է Լուիս Կաստրուն, ով ավելի վաղ գլխավորել է «Պորտու Բ»-ն», — ասվում է պորտուգալական ակումբի պաշտոնական կայքում։
Հավելենք, որ Ֆոնսեկան այսօր նշում է իր ծննդյան 41-ամյակը։ Նա երկամյա պայմանագիր էր ստորագրել «Պորտուի» հետ 2013 թվականի հունիսին։