Պորտուգալիան մտադիր է 6.58 մլրդ դոլար ծախսել երկրի խոշորագույն բանկը՝ Banco Espirito Santo-ն փրկելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Աղբյուրի համաձայն՝ Պորտուգալիայի և ԵՄ միջև բանակցություններից հետո որոշում է կայացվել բանկը կիսել երկու ընկերությունների։ Դրանցից առաջինում կհավաքվեն բոլոր խնդրահարույց ակտիվները, որոնց պարտքերը կվճարեն բաժնետերերը՝ Էսպիրիտո Սանտո ընտանիքի անդամները։ Մյուս մասում կլինեն ակտիվներ, որոնց պարտքերը կվճարի պետությունը՝ կայունացման հիմնադրամներից։