Պորտուգալիայում պետական աշխատողների գործադուլի հետևանքով սոցիալական հաստատությունների աշխատանքը խափանվել է: Գործադուլը ուղղված է թոշակների և աշխատավարձի կրճատման դեմ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ուրբաթ օրը սկսված 24-ժամյա գործադուլի պատճառով դպրոցներում պարապմունքները դադարեցվել են: Փակվել են նաև բժշկական հաստատությունները, դատարանները և պետական այլ հաստատություններ: