տուն Քաղաքական Միջազգային Պորտուգալիայի խորհրդարանը կողմ է քվեարկել նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու մասին հարցը հանրաքվեի...

Պորտուգալիայի խորհրդարանը կողմ է քվեարկել նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու մասին հարցը հանրաքվեի հանելու օրինագծին

169
0

parlament450-267

Պորտուգալիայի խորհրդարանն ուրբաթ օրը հաստատել է նույնասեռականների կողմից երեխաների որդեգրումը թույլատրելու օրինագիծը հանրաքվեի հանելու մասին օրենքը։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։

Այս հանրաքվեի անցկացման օգտին կողմ է քվեարկել գործող վարչապետ Պեդրո Պասուշ Կոելյուի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության 103 պատգամավոր։ Դեմ է քվեարկել 93 պատգամավոր՝ ձախակողմյան ընդդիմությունից։ Ձեռնպահ է մնացել կոալիցիոն կառավարությունը ձևավորած պահպանողականների 24 պատգամավոր, ինչպես նաև սոցիալիստների 2 ներկայացուցիչ։

Հանրաքվեն կանցկացվի, եթե օրենքը հավանության արժանանա Սահմանադրական դատարանի և նախագահի կողմից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here