տուն Քաղաքական Միջազգային Պորոշենկոն և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Պորոշենկոն և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

88
0

putin-poroshenko-ukraine-bloodshed.si

Երեկ կայացել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի և ՌԴ նախագահ Վլադիիր Պուտինի հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել են Ուկրաինայում արյունահեղությունը կանգնեցնելու քայելր։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը՝ հղում կատարելով Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովին։

«Շարունակվել է Ուկրաինայում ռազմական և հումանիտար ճգնաժամի հարցը։ Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել այն մասին, թե ինչ առաջնային քայլեր պետք է ձեռնարկվեն արյունահեղության դաադրեցման համար։ Ծանր ճգնաժամային իրավիճակից դուրս գալու երկու նախագահների դիրքորոշումները հիմնականում համընկնում են», — ասել է Պեսկովը։

Ուկրաինական կողմն այս հեռախոսազրույցն առայժմ չի մեկնաբանել։