տուն Քաղաքական Միջազգային Պորոշենկոն ցանկանում է հանդիպել Պուտինի հետ հունիսի սկզբին

Պորոշենկոն ցանկանում է հանդիպել Պուտինի հետ հունիսի սկզբին

92
0

UKRAINE-CRISIS

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ կցանկանար հանդիպել Ռուսաստանի իշխանությունների հետ այս տարվա հունիսի առաջին կեսին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:

«Ռուսաստանը մեր խոշորագույն հարևանն է: Մենք Պուտինի հետ գիտենք մեկս մյուսին», — ասել է նա` հավելելով, որ «Ուկրաինայում խաղաղություն և կայունություն հաստատելը հնարավոր չէ առանց Մոսկվայի մասնակցության»:

Տեղեկացնենք, որ քվեարկության տեղամասային արձանագրությունների 60 տոկոսի գրանցումից հետո Պորոշենկոն վստահաբար հաղթում է հենց առաջին տուրում: