տուն Քաղաքական Միջազգային Պորոշենկոն Պուտինի հետ բանակցությունները բարդ է անվանել

Պորոշենկոն Պուտինի հետ բանակցությունները բարդ է անվանել

104
0

10606218_768611599865016_6447901038886960754_n

Արդեն տեղեկացրել ենք, որ նախօրեին կայացել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հանդիպումից հետո Պետրո Պորոշենկոն ամփոփել է անցած օրվա բանակցային փուլը։ Նա ՌԴ ղեկավարի հետ բանակցությունները բարդ է համարել, սակայն նշել է, որ ԵՄ և Եվրասիական միության ներկայացուցիչները աջակցություն են հայտնել «խաղաղության ծրագրի տրամաբանությանը»։ Նաև համաձայնություն է ձեռք բերվել Ռուսաստանի տարածքում պահվող Ուկրաինայի քաղաքացիներին ազատ արձակելու վերաբերյալ։

Պորոշենկոն հատուկ շնորհակալություն է հայտնել Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին՝ աջակցության համար։ Ուկրաինական և ռուսաստանյան կողմերը համաձայնության են եկել կազմակերպել գլխավոր շտաբների ղեկավարների հանդիպումներ՝ սահմանային միջադեպերը կանխելու և սահմանը փակելու վերաբերյալ։