տուն Քաղաքական Միջազգային Պորոշենկոն պատրաստ է վերականգնել հրադադարն Ուկրաինայի արևելքում

Պորոշենկոն պատրաստ է վերականգնել հրադադարն Ուկրաինայի արևելքում

86
0

rsz_53937c50d6fb1Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է վերականգնել երկրի արևելքում կրակիդադարեցման ռեժիմը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ինչպես հաղորդվում է Ուկրաինայի նախագահի կայքում՝ դա կարող է տեղի ունենալ «հենց որ հաստատվի, որ հրադադարը կպահպանվի երկկողմանի ֆորմատով», ինչպես նաև բոլոր գերիների ազատ արձակման և սահմանի նկատմամբ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության հսկողության հաստատման պայմանով:

Պորոշենկոն նշել է, որ քաղաքական բանակցությունների մեկնարկի համար որևէ այլ պայման անհրաժեշտ չէ:

Նախորդ հրադադարը հայտարարվել էր հունիսի 20-ին ու տևել 10 օր : Հունիսի 30-ին Պորոշենկոն հայտարարել էր, որ չի երկարագելու կրակի դադարեցման ռեժիմը, քանի որ ռուսամետ ապստամբների «հանցավոր գործողությունների հետևանքով» բաց է թողնվել հակամարտության խաղաղ կարգավորման ընձեռնված հնարավորությունը: