տուն Քաղաքական Միջազգային Պորոշենկոն դիմել է Facebook-ի իր ընկերներին (տեսանյութ)

Պորոշենկոն դիմել է Facebook-ի իր ընկերներին (տեսանյութ)

68
0

rsz_1461758

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն իր Facebook-ի էջից դիմել է իր ընկերներն ու էջին բաժանորդագրված բոլոր մարդկանց: Նա հայտարարել է, որ այժմ սոցիալական ցանցում իր էջերը վարելու են նախագահական թիմի անդամները:

«Վերջին տարիների ընթացքում իմ շփումը սոցիալական ցանցերում մոտ ընկերների հետ պարզ խոսակցություններից վերաճել է ողջ երկրի հետ համագործակցության միջանցքի: Բայց Ուկրաիանյի նախագահի պաշտոնում իմ աշխատանքը ստանձնելու պատճառով գրառումների պատճառները կաճեն, իսկ իմ ժամանակացույցը ոչ միշտ է հնարավորություն տալիս տեղեկացնել ձեզ», — նշել է Պորոշենկոն:

Նա նշել է, որ իր անձնական էջերը կմիավորվեն ու կղեկավարվեն նախագահական թիմի կողմից: «Իմ բոլոր անձնական գրառումները կսկսվեն «ПП» տառերով», — հիշեցրել է Ուկրաինայի ղեկավարը: