տուն Աշխարհ Պորոշենկոն՝ նոր սկանդալի կենտրոնում. հնարավոր է՝ քր.գործ հարուցվի

Պորոշենկոն՝ նոր սկանդալի կենտրոնում. հնարավոր է՝ քր.գործ հարուցվի

188
0

Ուկրաինայի նախկին նախագահը հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում:

Այդ երկրի հետաքննությունների պետական բյուրոն Ուկրաինայի գլխավոր դատախազին խնդրել դիմել Գերագույն ռադային՝ էքս-նախագահ Պյոտր Պորոշենկոյին քրեական պատասխանատվության ենթարկելու հայցով:

Այդ մասին տեղեկացրել է կառույցի մամուլի քարտուղար Անժելիկա Իվանովան և մանրամասնել, որ Պորոշենկոն մեղադրվում է 150 միլիոն դոլար կաշառք վերցնելու համար: Քանի որ վերջինս Ռադայի պատգամավոր է, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը հնարավոր չէ իրագործել առանց խորհրդարանի միջամտության ու որոշման:

ՀՊԲ-ի մամուլի քարտուղարի խոսքով, Ուկրաիանայի նախկին նախագահը հնարավոր է՝ ապօրինի միջամտություն է ունեցել և ազդել է արդարադատության Բարձրագույն խորհրդի թեկնածուների ընտրության մրցույթի վրա: