ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Պետրո Պորոշենկոյի ընտրությունը Ուկրաինայի ժողովորդի «իմաստուն որոշումն է»: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Օբաման նման հայտարարություն է արել Վարշավայում՝ ԱՄՆ նախագահի և Պետրո Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո: Օբաման նաև նշել է, որ Ուկրաինայի նորընտիր նախագահի հետ քննարկել է երկրում խաղաղության հաստատման և տնտեսական համագործակցության հարցեր:
Օբաման շեշտել է, որ Բրյուսելում «մեծ յոթնյակի» երկրների հավաքը Պորոշենկոյին աջակցելու ամենամեծ դրսևորումը կլինի միջազգային հանրության կողմից: