տուն Քաղաքական Միջազգային Պորոշենկոյի երդմնակալության ժամանակ պատվո պահակազորի զինվորը վայր է գցել զենքը (տեսանյութ)

Պորոշենկոյի երդմնակալության ժամանակ պատվո պահակազորի զինվորը վայր է գցել զենքը (տեսանյութ)

77
0

rsz_1439313Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության ժամանակ պատվո պահակախմբի զինվորը գրեթե ուշագնաց է եղել՝ հավանաբար արևահարության հետևանքով: Այս մասին հաղորդում է ուկրաինական korrespondent.net-ը:

Նախագահական պահակազորի զինվորը ձեռքից գցել է զենքն այն պահին, երբ Պետրո Պորոշենկոն կարմիր գորգով դեպի Գերագույն ռադա քայլելիս անցնում էր նրա կողքով:

«Պետրո Պորոշենկոն ժամանել էր Գերագույն ռադա: Կարմիր գորգով անցնելու ժամանակ պատվո պահակազորի վաշտի զինվորներից մեկի ձեռքից վայր է ընկել զենքը, զինվորն ինքը երերացել է և գրեթե ուշագնաց եղել: Դատելով ամեն ինչից՝ արևահարություն էր. զինվորներն արդեն մեկ ժամ է, ինչ արևի տակ էին կանգնած», — նշել է լրագրող Մուստաֆա Նայեմը: