տուն Քաղաքական Միջազգային Պոռնո կայքերը հետաքրքրվել են բիթքոին վճարման համակարգով

Պոռնո կայքերը հետաքրքրվել են բիթքոին վճարման համակարգով

242
0

wicked

Պոռնոգրաֆիական արտադրությամբ զբաղվող  Wicked Pictures ընկերությանը հետաքրքրել է բիթքոինով վճարումների համակարգը: Այս մասին հաղորդում է CNBC-ն: Ընկերության գլխավոր ինժեներ Ավի Բիտոնն ասել է, որ այս տարվա սկզբին ընկերության կայքում կներդրվի այդ վճարային համակարգը :

Բացի այդ, բիթքոինով սկսել են հետաքրքրվել նաև Porn.com, Grooby.com, ClassyCams.com, MetArt.com կայքերը:

Բիթքոինով վճարումներ այս տարվա սկզբից ընդունում է նաև «Սակրամենտո Քինգզ» բասկետբոլային ակումբը, որը թույլատրում է ակումբում վաճառվող սնունդի, ըմպելիքների, տոմսերի, ինչպես նաև հուշանվերների համար վճարել բիթքոիններով:

Քանի որ բիթքոիններով վճարումներ կատարողներին անհնար է հայտնաբերել, քանի որ դրանք անանուն են, մի շարք երկրներ, այդ թվում` Չինաստանն, արգելել են այս «արտարժույթով» բոլոր վարումները: Ներկայումս բիթքոիններով վճարման համակարգը հիմնականում գործում է ԱՄՆ-ում և Եվրոպայում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here