տուն Հասարակություն Իրավական Պողոս Պողոսյանի սպանության գործով հարուցվել է վերանայման վարույթ

Պողոս Պողոսյանի սպանության գործով հարուցվել է վերանայման վարույթ

191
0

Պողոս Պողոսյանի սպանության գործով գլխավոր դատախազի տեղակալի բողոքի հիման վրա հարուցվել է վերանայման վարույթ՝ նոր երևան եկած հանգամանքներով: Այդ մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Նշվում է, որ դիմումը մակագրվել է Վերաքննիչի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին: Դատական նիստի օր է նշանակվել փետրվարի 27-ը:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանը ստացել է 2001-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից սպանված Պողոս Պողոսյանի գործով Գլխավոր դատախազության բողոքը:

Գլխավոր դատախազի տեղակալն ավելի վաղ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ դատավճիռը վերանայելու և ամբողջապես բեկանելու համար։ Ըստ Գլխավոր դատախազության՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյուտոնի, ով հարցաքննվել էր այդ գործով, ներկայացրած հայտարարությամբ պարզվել է, որ առերևույթ Պողոս Պողոսյանը կյանքից ոչ թե անզգուշությամբ է զրկվել, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության հետևանքով: