Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Մյուս թեկնածու Պոլսի Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն արդեն շնորհավորել է նորընտիր պատրիարքին:
Պատրիարքարանում ընտրությանը մասնակցել են համայնքի կողմից ընտրված աշխարհիկ 102 պատվիրակները և ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրված 17 հոգևոր պատվիրակները։ Դեկտեմբերի 8-ին ընտրված 102 պատվիրակներից 89-ը Մաշալյանի կողմնակիցներն էին, 12-ը՝ Աթեշյանի:
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17:00-ին, Սբ Աստվածածին Մայր տաճարում նորընտիր պատրիարքը կհանդիպի հավատավորներին: