տուն Հասարակություն Առողջապահություն Պոլիկլինիկայից դեղատոմսով ստացվող դեղորայքը բուժքույրերը կփոխանցեն պացիենտներին

Պոլիկլինիկայից դեղատոմսով ստացվող դեղորայքը բուժքույրերը կփոխանցեն պացիենտներին

173
0

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը «Ֆեյսբուքի» իր էջի միջոցով նոր կորոնովիրուսի վարակի կանխարգելմամբ պայմանավորված որոշումն է հրապարակել.

«Հարգելի քաղաքացիներ,

Նոր կորոնովիրուսի վարակի կանխարգելմամբ պայմանավորված` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը տեղեկացնում է ԲԿ-ի տնօրենի նոր որոշման մասին:

Մեր պոլիկլինկայի կողմից սպասարկվող, պլանային դեղորայք ստացող բոլոր խրոնիկ պացիենտներին հորդորում ենք մնալ տանը: Նրանց տնային պայմաններում կայցելեն տեղամասի թերապևտներն ու մանկաբույժները, ինչի արդյունքում տրված դեղատոմսի համաձայն պոլիկլինիկայից ստացվող դեղորայքը բուժքույրերը կփոխանցեն պացիենտներին:

Ինքնազգացողությանն առնչվող այլ հարցերով կարող եք կապ հաստատել շուրջօրյա սպասարկվող հետևյալ հեռախոսահամարներով` (011) 89-03-03, 89-03: Գործում են նաև (010)64-59-20, (011)64-59-20, մանկական բաժանմունքի համար` (010)63-58-21, (011)63-58-21 հեռախոսահամարները»,-ասված է հայտարարությունում: