ՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 6-ին անցկացվել են քննարկումներ՝ կապված Բանակի կենտրոնական մարզական ակումբի վերագործարկման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծի հետ, հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորությամբ անցկացված քննարկումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ գերատեսչությունների և մարզական տարբեր ֆեդերացիաների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Բանակի կենտրոնական մարզական ակումբի կարգավիճակին և գործունեությանը, մարզական վաշտի կառուցվածքին, ինչպես նաև մարզիկ զինծառայողների ընտրությանը վերաբերող հարցերին: