ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հիմնի խոսքերի մրցույթ՝ անվճար հիմունքներով:
Նշվում է, որ երաժշտությունը նվիրելու է անվանի կոմպոզիտոր Ռ. Ամիրխանյանը:
Մինչև ս.թ. օգոստոսի 1-ը ստեղծագործություններն ուղարկել [email protected] և [email protected] հասցեներով՝ նշելով անձնական տվյալներ (անուն, հայրանուն, ազգանուն, հեռախոսահամար):
ՊՆ լրատվական ծառայությունը նշում է, որ լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 29-46-29 հեռախոսահամարով: