ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ վաղը Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կլինի փակ հանդիպում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ պատգամավորների միջեւ:
ՊՆ խոսնակի պարզաբանմամբ՝ հանդիպումը պլանային է. քննարկվելու են մարդու իրավունքները զինված ուժերում:
Հարցը՝ արդյոք հավաստի՞ են Տոնոյանի պաշտոնանկության լուրերը, Արծրուն Հովհաննիսյանը չցանկացավ մեկնաբանել:
Սոնա Դավթյան