տուն Հասարակություն Պնդում են, որ մենք բռնաբարել ենք իրենց աղջկան. ովքեր են երեկ ներխուժել...

Պնդում են, որ մենք բռնաբարել ենք իրենց աղջկան. ովքեր են երեկ ներխուժել եկեղեցիներ

675
0

Մարդիկ, ովքեր ներխուժել էին եկեղեցիներ, հայհոյում ու վիրավորում էին պատարագի մասնակիցներին, ադեկվատ չէին և, որքան հասկացա՝ մտավոր խնդիրներ ունեին։ Այս մասին Armdaily.am-ի հետ զրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանն՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ին տեղի ունեցած միջադեպին, երբ Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչներ, 57-ամյա Թամելա Արզումանյանը և Հովհաննես Թորոսյանը մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ:

«Եթե լսեիք իրենց մեղադրանքներն՝ ինձ թվում է ամեն ինչ պարզ կլինի, այդ մարդիկ ամուսիններ են, նրանք ցուցակ են ներկայացնում, անուններ են հնչեցնում, Ռոբերտ Քոչարյանից սկսած մինչև ինձ՝ ներառել են այդ ցուցակում և պնդում են, որ մենք բռնաբարել ենք իրենց աղջկան։ Նման հայտարարությունները արդյունք են հոգեկան խանգարման»,-ասաց Տեր Եսային։

Նա պատմեց, որ այդ ընտանիքին վաղուց է ճանաչում, երբ իրենք գտնվում են Ֆրանսիայում՝ ճամբարում և իրենց արտաքսում էին՝ իրենք դիմել են տարբեր եկեղեցիների՝ Կաթողիկե, Առաքելական, Հայ Ավետարանչական, և երբ որևէ մեկը չկարողացավ լուծել իրենց դեպորտի հարցը՝ իրենք իրենց զայրույթը ուղղեցին դեպի հոգևորականներ։ «Բայց հոգևորականներն ինչպե՞ս պետք է օգնեին, եթե արդեն նրանց դեպորտ էին անել»,-ասաց նա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում