ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
« Վիճակագրական կոմիտեի կողմից երեկ հրապարակված՝ 2019 թվականի 7.6% տնտեսական աճի կառուցվածքն էի ուսումնասիրում։
Սեփական հաշվարկներիս հիման (ըստ պաշտոնական տվյալների) վրա կարող եմ ասել, որ 7.6% տնտեսական աճին ամենաշատը նպաստել են C դասակարգչով մշակող արդյունաբերությունը (1.4 տոկոսային կետ) և K դասակարգչով ֆինանսական/ապահովագրական գործունեությունը (1.2 տոկոսային կետ)։
R դասակարգչով Մշակույթ, զվարճություններ և հանգիստ ուղղությունը (որի մեջ մտնում են նաև բուքմեքերները) տնտեսական աճին նպաստել է 0.56 տոկոսային կետի չափով, իսկ F դասակարգչով մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում ուղղությունը՝ 1 տոկոսային կետի չափով։
Այնպես որ, պնդումները, թե 7.6% տնտեսական աճը գրանցվել է հիմնականում բուքմեքերների և մեքենաների առևտրի շնորհիվ, անհիմն են։
Այդ երկուսը միասին 7.6% տնտեսական աճի առավելագույնը 1.6 տոկոսային կետն են ապահովել (եթե ենթադրենք, որ R-ը միայն խաղային ոլորտն է, F-ը՝ միայն մեքենաների առևտուրը ) ։
Մանրամասն աղյուսակը կներկայացնեմ ավելի ուշ»։