տուն Սպորտ Պլյուշչենկոն վստահ է, որ Կովտունը կտապալվեր Օլիմպիադայում

Պլյուշչենկոն վստահ է, որ Կովտունը կտապալվեր Օլիմպիադայում

50
0

arewsgerwqg

Սոչիում գեղասահքի թիմային մրցաշարում օլիմպիական ոսկի նվաճած ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն հայտարարել է, որ Մաքսիմ Կովտունն Օլիմպիադայում մեդալների համար պայքարելու ոչ մի հնարավորություն չուներ։

«Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր կարծում են, որ Կովտունը կարող էր բրոնզե մեդալ նվաճել։ Այդ «փորձագետները» հեռու են սպորտից։ Կովտունը առավելագույնը կարող էր 8-10-րդ տեղերը զբաղեցնել, լավագույն դեպքում՝ 6-րդ», — Պլյուշչենկոյի խոսքերն է փոխանցում «Ռոսբալթը»։

Հիշեցնենք, որ Կովտունը ռուս գեղասահորդ է, ով նվաճել է 2013/14 Ռուսաստանի չեմպիոնի կոչումը՝ 2-րդ հորիզոնականում թողնելով Պլյուշչենկոյին առաջին անգամ վերջին 15 տարվա մեջ։ Ռուսաստանում շատերը կարծում են, որ հենց Կովտունը պետք է մասնակցեր Օլիմպիադային, այլ ոչ թե Պլյուշչենկոն, ով մեջքի վնասվածքի պատճառով խաղերի կեսից դադարեցրեց իր ելույթները՝ այնհուհետև հայտարարելով մեծ սպորտից հեռանալու իր որոշման մասին։