Օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն, ում մեղադրել էին Սոչիի օլիմպիական խաղերում վնասվածքի գնով ուրիշի տեղը զբաղեցնելու մեջ, որոշել է շոու կազմակերպել իր ողնաշարի վիրհատությունից: Մարտի 2-ին նա պատրաստվում է ուղիղ եթերում ցուցադրել այդ վիրահատությունը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
«Կարծում եմ, որ բոլորն արդեն գիտեն, որ մարտի 2-ին կլինի վիրահատությունս: Հանելու են ողնաշարիս 4 պտուտակներից մեկը, որը կոտրվել էր մարզումների ժամանակ: Կարծում եմ, որ շատերը կարող են դա տեսնել, քանի որ ես ցանկանում եմ, որ բոլորն իմանան, թե ինչպես է դա տեղի ունենալու», — ասել է նա:
Հիշեցնենք, որ անցած օլիմպիադայի ժամանակ Պլյուշչենկոն օլիմպիական չեմպիոն էր հռչակվել թիմային մրցումներում: Անհատական մրցումից նա հրաժարվել էր վնասվածքի պատճառով: