ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին վստահ է, որ 2013 թ. արդյունքներով «Ոսկե գնդակի» դափնեկիր կդառնա իր հայրենակից Ֆրանկ Ռիբերին, ով հանդես է գալիս «Բավարիայում»: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Ռիբերին նախորդ մրցաշրջանում արժանացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Նշանակում է` լավագույնն էր նաև աշխարհում: Ակնհայտ է, որ Ֆրանկն այս տարի կպայքարի «»Ոսկե գնդակին» տիրանալու համար և, շատ հնարավոր է, որ դա նրան հաջողվի»,- նշել է Պլատինին: